Մինչև 70 երկրներ դիմել են ԱՄՆ-ին քննարկել մաքսատուրքերի նվազեցումը

Մոտ 70 երկրների ներկայացուցիչներ առաջարկել են ԱՄՆ-ին սկսել մաքսատուրքերի մեղմացման շուրջ բանակցությունները․ այս քննարկումները կարող են տևել մինչև հունիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենտը։
«Մենք ունենք 50, 60, հավանաբար մոտ 70 երկիր, որոնք դիմել են Թրամփի վարչակազմին բանակցություններ վարելու համար: Այսպիսով, ապրիլը, մայիսը և, հնարավոր է, հունիսը շատ զբաղված կլինեն», - ասել է Բեսենտը «Fox Business»-ին:
Ինչպես նշել է ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը, նա «օտարերկրյա ներկայացուցիչներին խորհուրդ է տվել սառնասրտություն պահպանել, չսրել իրավիճակը և մոտենալ» Վաշինգտոնի վարչակազմին «կոնկրետ առաջարկներով», թե ինչպես են նրանք «ծրագրում նվազեցնել մաքսատուրքերը, վերացնել ոչ սակագնային խոչընդոտները, դադարեցնել արժութային մանիպուլյացիաներն ու սուբսիդիաները»։
Այդ դեպքում նա ասել է, որ «Թրամփը պատրաստ կլինի ինչ-որ պահի բանակցություններ սկսել»։