Ուկրաինայում վթարի հետևանքով մաhացել է ՌԱՆ ԱԹՍ-ների ուղղորդման կուրատորը

Ուկրաինայում վթարի հետևանքով մաhացել է ՌԱՆ ԱԹՍ-ների ուղղորդման կուրատորը

Ուկրաինայում վթարի հետևանքով մահացել է ռազմավարական արդյունաբերության նախարարության անօդաչու թռչող սարքերի ուղղության կուրատորը:

Վթարը տեղի է ունեցել Ժիտոմիրի մարզում, ինչի հետևանքով զոհվել են Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարության (Մինստրատեգպրոմ) նախկին ղեկավարի 29-ամյա խորհրդական Յարոսլավ Օլեյնիկը և նրա կինը։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախարարության ղեկավարի տեղակալ Աննա Գվոզդյարին։

««Միցուբիշի L-200» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհին ընկած վայրի վարազին, ինչի պատճառով կորցրել է կառավարումն ու դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ բախվել է «Mitsubishi Pagero»-ին, որում եղել է Յարոսլավ Օլեյնիկը կնոջ՝ Նինայի հետ»,- ասել է նա։

Ռազմաճակատում Օլեյնիկն աշխատել է անօդաչու թռչող սարքերի վրա և նույն ուղղությամբ աշխատել է Ռազմավարական արդյունաբերության նախարարությունում։