Որքա՞ն գարեջուր կարող եք խմել օրվա ընթացքում. սահմանվել է առողջության համար անվտանգ չափաբաժինը

Որքա՞ն գարեջուր կարող եք խմել օրվա ընթացքում. սահմանվել է առողջության համար անվտանգ չափաբաժինը

Գարեջրի սիրահարներին հաճախ հետաքրքրում է, թե որքան գարեջուր կարելի է խմել օրվա ընթացքում՝ առանց առողջությանը վնաս պատճառելու: 

Որքա՞ն գարեջուր կարելի է խմել օրվա ընթացքում․ բժիշկների կարծիքը

Առողջապահության միջազգային կազմակերպության և բժիշկների կարծիքը պարզ է՝ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա։ Ալկոհոլի ցանկացած չափաբաժին վնասակար է առողջությանը։ Ուստի ավելի լավ է ընդհանրապես գարեջուր չխմել։

Այնուամենայնիվ, կա ալկոհոլի պայմանականորեն անվտանգ չափաբաժին, որն արագորեն անհետանում է մարմնից և առողջության համար փոքր վտանգ է ներկայացնում։ Նման չափաբաժին է համարվում 10 գրամ մաքուր ալկոհոլը, որը 5% պարունակությամբ գարեջրի առումով կազմում է 350 մլ։

Բացի այդ, ցուցանիշը, թե որքան գարեջուր կարող եք խմել միաժամանակ, կախված է մարդու քաշից և սեռից: Տղամարդիկ կարող են միաժամանակ խմել ոչ ավելի, քան երկու չափաբաժին գարեջուր (700 մլ), կանայք՝ ոչ ավելի, քան մեկ չափաբաժին (350 մլ): Որքան մեծ է մարդու քաշը, այնքան ալկոհոլը քիչ է ազդում նրա վրա։

Շատ բան կախված է նաև մարդու առողջության վիճակից։ Ինչքան շատ քրոնիկական ու սրտանոթային հիվանդություններ ունենա, այնքան ալկոհոլը կործանարար կլինի օրգանիզմի համար։