Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկի կիսանդրին:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությամբ: Ազարյանի արձանի հեղինակը քանդակագործ Գերասիմ Շահվերդյանն է:

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ ու դպրոցի սաներ: