Ամեն բան տանելի է, տանելի չէ միայն ոչ արժանապատիվ ապրելը. Արամյան

Քաղաքական դաշտը շարունակում է դատապարտել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումը:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գրում է.
«Արմենին ճանաչում եմ շատ վաղուց և չեմ կարող չասել․
Չմտածես, ամեն բան կյանքում տանելի է, անտանելի է միայն ոչ արժանապատիվ ապրելը․․․․»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը MediaHub-ին հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: