Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ փոխարինելով Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհուրդը։
Մագդալենա Գրոնոն իր պարտականություններին կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով: