ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կարմիր Շուկայում և Թաղավարդում ադրբեջանցիների կրակոցներից հետո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կարմիր Շուկայում և Թաղավարդում ադրբեջանցիների կրակոցներից հետո

Այս պահին թե՛ Կարմիր Շուկայում, և թե Թաղավարդում ամեն բան խաղաղ է։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։

Նա նշեց, որ ոչ թե մարդիկ, այլ տեխնիկական միջոցներն են թիրախավորվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի28-ին ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան:

Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։

 

Մերի Գևորգյան