Ծանրամարտի ԱԱ․ Մկրտչյանն ու Հովհաննիսյանը մեդալ չնվաճեցին

Ծանրամարտի ԱԱ․ Մկրտչյանն ու Հովհաննիսյանը մեդալ չնվաճեցին

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

96 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկների չհաջողվեց մեդալներ նվաճել, գրում է armsport-ը։

Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց 372 կգ (164+208) արդյունք ու զբաղեցրեց 6-րդ տեղը։

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում 368 կգ (168+200) արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար։