ՌԴ դեսպանը պարգևատրել է ՀՍԱ նախագահին ռուս-հայկական համագործակցության գործում իր ավանդի համար

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը պարգևատրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանին։ Տեղեկանում ենք Երևանում «Ռուսական տան» մամուլի ծառայությունից։
Դեսպանը ընդգծել է Պողոսյանի նշանակալի ներդրումը հասարակական գիտությունների զարգացման և այս ոլորտում ռուս-հայկական համագործակցության գործում: