Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով․ Հակոբ Արշակյան

Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով․ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով: Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։ Վաղը (հոկտ. 15-ը) ցուցահանդեսի վերջին օրն է. կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` գործարարներին, ուսանողներին, դպրոցականներին, բոլորին անպայման այցելել Մերիդիան Էքսպո կենտոն (Ոսկերիչների 1 հասցեով) և տեսնել, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը փոխում աշխարհը։