Իրենք ո՞վ են, որ ես վերաբերվեմ իրենց․ Խաչատրյանը՝ ընդդիմության մասին
Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ընդդիմությունը բոյկոտել է ավագանու նիստը։ Այս հարցը MediaHub-ն ուղղեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին։
«Ես իրենց ոչ մի կերպ չեմ վերաբերվում, ո՞վ են իրենք, որ իրենց քայլերը մեկնաբանեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով ծավալված քննարկմանը` Խաչատրյանը նշեց, որ ավագանու նիստի ժամանակ պետք է լինեն չզեկուցվող հարցեր, քանի որ նիստն ամիսը մեկ անգամ է, բավական ծավալուն օրակարգ է լինում, և ֆիզիկապես հնարավոր չի լինի այդ ամենը քննարկել։
Նրա խոսքով` չզեկուցվող հարցերն ընդամենը տեխնիկական հարցեր են։ «Առհասարակ «մարդիկ»՝ շեշտում եմ, որ չակերտավոր, արտահայտում են մտքեր «բոյկոտել, եսիմ ինչ»... իրենք պարտավոր են, նախ, ներկա լինել հանձնաժողովի նիստերին, իսկ էդ խմբակցությունը նույնիսկ չունի գրանցած անդամներ»,- շեշտեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում