Ծորակի ջրից մոտ 100 մարդ է թունավորվել

Ծորակի ջրից մոտ 100 մարդ է թունավորվել

Թուրքիայում Սեւ ծովի Բոլու նահանգի Չայդուրթ Յուվա գյուղի բնակիչները թունավորվել են ծորակի ջրից, հայտնում է Hyurriet-ը`վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոչային եւ հավելում, որ թունավորվածների թիվը մոտեցել է 100-ի։

«Նրանց թիվը 98-ն է, որից 45-ը մեծահասակներ են, 53-ը՝ երեխաներ»,- ասել է նա՝ հավելելով, որ մոտ 60-ը վերակենդանացման բաժանմունքում են։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին շրջանում շատ մարդիկ են դիմել հիվանդանոցներ, եւ պարզվել է, որ նրանք թունավորվել են ծորակի ջրից։

Նահանգապետ Բոլուի գրասենյակի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ գյուղի որոշ երեխաներ եւ մեծահասակներ բողոքել են ստամոքսի ցավերից, փորլուծությունից եւ սրտխառնոցից, ինչի համար էլ հետաքննություն է սկսվել։