Խոշոր ՃՏՊ Արթիկ-Երևան ճանապարհին. բախվել են մարդատար Gazel-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Խոշոր ՃՏՊ Արթիկ-Երևան ճանապարհին. բախվել են մարդատար Gazel-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Արթիկ-Երևան ճանապարհին բախվել են Երևան-Արթիկ երթուղին սպասարկող մարդատար Gazel-ն ու Opel-ը, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 վիրավոր կա։ 

MediaHub.am-ի տեղեկություններով՝ վիրավորներին սկզբում տեղափոխել են Ապարան ԲԿ։

«Մոտ 15-20 րոպե Ոստիկանության և շտապօգնության մեքենաների ձայնային ազդանշաններ էին լսվում։ Հիմա, որքանով տեղեկացված եմ, բոլոր տուժածներին տեղափոխել են Երևան։ Հստակ չգիտեմ՝ Ապարանում նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերել են, թե ոչ»,-տեղեկացրին մեզ։ 

Ըստ MediaHub.am-ի աղբյուրների՝ տուժածներին Ապարան ԲԿ-ում չեն պահել, քանի որ տարբեր աստիճանի և բարդության մարմնական վնասվածքներ ստացածներ կան։

Նշենք, որ մեզ նաև փոխանցեցին՝ բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ Opel մակնիշի մեքենան գլխիվայր  շրջվել է։

Լիաննա Թորոսյան