Արմեն Աշոտյանին սրանով լռեցնել չեն կարողանալու. Ալեն Ղևոնդյան

Արմեն Աշոտյանին սրանով լռեցնել չեն կարողանալու. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Որ Աշոտյան Արմենը քաղբանտարկյալ է, դա պարզ է: Որ դրանով իրեն կամ իր մերձավորներին չեն կարողանալու քաղաքականապես սահմանափակեն կամ լռեցնեն, դա էլ ավելի պարզ է:

Այ պարզ չէ, ինչու ու հենց այս փուլում է այս ամենը կազմակերպվում:

Չնայած կարծում եմ շուտով պարզ կլինի:

Դեռևս այսքանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, այսօր կեսօրին փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ ձերբակալում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Վերջինիս տանից են ձերբակալել: Այս րոպեներին Աշոտյանի թիմակից ընկերներն ու նրան աջակցող քաղաքական գործիչները, քաղաքացիները Քննչական կոմիտեի դիմաց են: