Գորբաչովը հիվանդանոցում է. Գրինբերգ

Գորբաչովը հիվանդանոցում է. Գրինբերգ

Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։

Ինչպես հաղորդում է Газета.ру կայքը, նա նշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ:

Տնտեսագետը հայտնել է նաև, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարը հիվանդանոցում է «ապրում» շուրջ երեք տարի։ Նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։

«Այնտեղ լավ պայմաններ կան։ Նրան լավ են նայում», - ասել է Գրինբերգը: