Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը. Աբդոլլահյան

 Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը. Աբդոլլահյան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կովկասում օտար ուժերի ներկայությունն անվանել է տարածաշրջանի պետությունների ընդհանուր մտահոգությունը եւ ընդգծել Իրանի անհամաձայնությունը՝ տարածաշրջանում որեւէ օտար ուժի տեղակայման հետ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիրաբդոլլահյանը քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագույն հարցեր։

Անդրադառնալով Կովկասում վերջին զարգացումներին՝ նա ընդգծել է այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը եւ դա անվանել Իրանի մշտական ​​քաղաքականությունը։