Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը․ մանրամասներ

Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը․ մանրամասներ

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր, SpaceX, X, Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը մինչև 2027 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։

Informa Connect Academy խմբի վերլուծաբանների ուսումնասիրության համաձայն՝ միջին հաշվով Մասկի կարողությունը տարեկան աճում է 110%-ով։

Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները։ Հնարավոր է, որ 2027 թվականին նրա կապիտալը գերազանցի տրիլիոն դոլարի նշագիծը։

Տրիլիոնատերերի ցուցակի երկրորդ տեղը, ըստ վերլուծության, կզբաղեցնի հնդիկ գործարար Գաուտամ Ադանին (նրա ընկերությունը մասնագիտացած է նավահանգիստների և օդանավակայանների կառավարման մեջ):

Բայց այս մակարդակին նա կհասնի միայն 2028 թվականին։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub