Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությանը

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությանը

89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 339 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Հրում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձանցելով 180 և 184 կգ կշռող ծանրաձողերը: