Սուդանում զոհվել է 9 ցուցարար`թիվը հասցնելով 114-ի

Սուդանում զոհվել է 9 ցուցարար`թիվը հասցնելով 114-ի

Սուդանում, 4-րդ օրն անընդմեջ, ցուցարարները մայրաքաղաք Խարթումի եւ արվարձանների փողոցներում պահանջում են ռազմական իշխանության հեռացումը, հայտնում է AFP լրատվական գործակալությունը:

Հայտնի է, որ հինգշաբթի օրը բողոքի ակցիաների ճնշման հետեւանքով զոհվել է 9-ը մարդ՝ այն դարձնելով բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի գլխավորած ռազմական իշխանության դեմ բողոքի ակցիաների ամենաարյունալի օրը:

Ցույցերի ընթացքում քաղաքացիները այրել են անվադողեր եւ աղյուսե պատեր շարել ճանապարհներին, իսկ անվտանգության ուժերը, իրենց հերթին, կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից ի վեր  անցկացվող ցույցերի ընթացքում զոհվել է 114 մարդ:

Հեղաշրջման հետեւանքով Սուդանը ներքաշվել է քաղաքական եւ տնտեսական ցնցումների մեջ, ինչը հանգեցրել է սպառողական ապրանքների գնաճի ու պարենամթերքի պակասի: