Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու առողջական վիճակը կայուն ծանր է։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գյումրիի Թատերական հրապարակի եղևնիներից մեկի վրա բարձրացրած տղամարդը, որը սպառնում էր ինքնասպան լինել, իջել էր ծառից, որից հետո ինքնահրկիզվել էր։ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը MediaHub.am-ին երեկ հայտնել էր, որ հիվանդն իրենց մոտ է բերվել դեմքի, պարանոցի, շնչուղիների, իրանի տարբեր հատվածների տարբեր աստիճանների այրվածքներով՝ մարմի մոտ 40 տոկոս այրվածքով։ 

«20 տոկոս արտաքին, 20 տոկոս ներքին այրվածք ունի։ Անհրաժեշտ բոլոր միջոցներն իրականացվում են, բուժօգնությունը տրամադրվում է»,-ասաց ԱՆ խոսնակը։ 

Հիշեցնենք նաև, որ տղամարդը, որ սպառնում էր կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, պահանջել էր, որ դեպքի վայր գա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազանը MediaHub.am-ին հայտնել էր, որ հոգևորական է գնացել այնտեղ՝ տղամարդու հետ բանակցելու։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո տղամարդը դիմել էր ինքնահրկիզման: 

Լիաննա Թորոսյան