Վրաստանի վարչապետը նախատեսում է այցելել հարևան երկրներ

 Վրաստանի վարչապետը նախատեսում է այցելել հարևան երկրներ

Բրյուսել կատարած այցից հետո Վրաստանի վարչապետը նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է մարտի 14-ին։

Վարչապետի խոսքով՝ շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որից հետո՝ Հայաստան։

«Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է։ Ուստի պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։ Ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասել է նա։