Պատմության այս օրը․ Ճարտարապետության համաշխարհային օր

Պատմության այս օրը․ Ճարտարապետության համաշխարհային օր

MediaHub.am-ը պարբերաբար  իր հետևորդներին է ներկայացնում յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։ Հոկտեմբերի յոթը ճարտարապետության համաշխարհային օրն  (անգլ.՝ World Day of Architecture[1]) է՝ ճարտարապետների և ճարտարապետական գլուխգործոցները գնահատողների միջազգային մասնագիտական տոնը։

1946 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել միջազգային ճարտարապետների խորհրդակցություն, որոնց թվում էին նաև Խորհրդային Միության պատվիրակները։ Այս նիստում որոշում է կայացվել ստեղծել նոր կազմակերպություն, որը կոչվել է Ճարտարապետների միջազգային միություն։ Ներկայումս այն ունի մոտ հարյուր ազգային սեկցիաներ, որոնց անդամ են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան մեկ միլիոն ճարտարապետներ։

Գրեթե չորս տասնամյակ անց՝ 1985 թվականին, Ճարտարապետների միջազգային միության նիստում որոշում է ընդունվել նշել «Ճարտարապետության համաշխարհային օրը» հուլիսի առաջին երկուշաբթի օրը։ Սակայն 1996 թվականին իսպանական Բարսելոնա քաղաքում Ճարտարապետների միջազգային միության 20-րդ Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել «ճարտարապետության համաշխարհային օրը» տեղափոխվել է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ այն օրը, երբ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո նշվում է Կացարանի համաշխարհային օրը (Հաբիթաթի համաշխարհային օր)։

«Ճարտարապետության համաշխարհային օրն» արդեն ձեռք է բերել իր ավանդույթները. այդ օրը ամբողջ մոլորակի ճարտարապետները հավաքվում են կոնֆերանսներում, գիտաժողովներում և համաժողովներում, որտեղ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով, լուծում են շենքերի և շինությունների կառուցման և վերականգնման հետ կապված խնդիրները, կազմակերպում են թեմատիկ քննարկումներ և բանավեճեր։ Հաճախ այդ օրը կազմակերպվում են զանազան ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ։

Ամեն տարի տոնն ունի ճարտարապետության հետ կապված որոշակի թեմատիկա։ Օրինակ՝

2007 թվական՝ «Քաղաքները հույսի մագնիսներ են» (անգլ.՝ Cities, magnets of hope)

2008 թվականի հոկտեմբերի 6-ին՝ նվիրված էր Ջանկարլո Յուսի (Gancarlo Ius) հիշատակին, որը հայտնի ճարտարապետ , Ճարտարապետների միջազգային միության փոխնախագահն էր, մահացել էր 2005 թվականի հուլիսի 4-ին[3]։ Կարգախոսն էր «Child be the Architect of a better future» («Երեխա՛, դարձիր ավելի լավ ապագայի ճարտարապետ» կամ «Երեխայի խոսակցությունը ճարտարապետի հետ») տողը այն երգից, որից Ջանկարլոն բանաստեղծություններ է գրել։

2009 թվական՝ «Ճարտարապետի էներգիան՝ գլոբալ ճգնաժամի դեմ պայքարելու համար»

2011 թվական հոկտեմբերի 3՝ «Ճարտարապետությունը և մարդու իրավունքները»

2012 թվական՝ «Քաղաքների բարեփոխիչ ճարտարապետները»[6] (անգլ.՝ Architects are city changers)

2015 թվական՝ «Ճարտարապետություն, շինարարություն, կլիմայի խնդիրները և դրանց լուծումը» և այսպես շարունակ։