Ադրբեջանում ուժգին քամի ու հեղեղումներ են․ կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանի մի շարք շրջաններում ուժգին քամին հսկայական վնասներ է հասցրել բնակելի տներին և դարձել մարդկանց մահվան պատճառ։
Մասնավորապես Գաբալայի, Գոյչայի և Աղդամի շրջաններում սաստիկ հեղեղումները մի շարք տների տանիքներ են պոկել, կան վնասված մեքենաներ։
Հաղորդվում է նաև զոհերի մասին․ Միրթի և Գարաբաղալ գյուղերի երկու բնակիչներ մահացել են։ Նրանցից մեկը մահացել է ծառի՝ մեքենայի վրա ընկնելու հետևանքով, իսկ մյուսը հայտնաբերվել է փլուզված տան փլատակների տակ։
Աֆաթլի վարչական շրջանին պատկանող Գասանխանլի գյուղում վնասվել են դպրոցի շենքի և առանձնատների տանիքները, փլուզվել են որոշ շենքերի պատեր։ Ընդհատվել է տարածքի գազամատակարարումը։ Շրջանի մի քանի հատվածներում հոսանքազրկումներ են եղել։
Փոթորկի հետեւանքով առաջացած հորդառատ անձրեւը վնաս է հասցրել նաեւ տարածաշրջանում աշխատող ֆերմերներին։
Տեսանյութն՝ այստեղ