Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից Դանի Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից Դանի Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Յուվենտուսի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը դատապարտվել է գիշերային ակումբում կնոջ բռնաբարության գործով։

Ըստ Marca-ի՝ նա դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։

Նման հանցագործության համար պատիժ նախատեսվում է 4-ից 12 տարի ժամկետով։ Դատավարության ընթացքում դատախազությունը բրազիլացու համար պահանջել է 9 տարվա ազատազրկում, իսկ տուժողը՝ առավելագույնը 12 տարի։

Ալվեշի պաշտպանական խումբը կարող է բողոքարկել Բարսելոնայի դատարանի որոշումը Կատալոնիայի բարձրագույն դատարան, իսկ եթե նրա վճիռը լինի չբավարարող, ապա՝ Գերագույն դատարան:

Դանին այս գործով անազատության մեջ է 2023 թվականի հունվարից։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Տուժողը պնդել է, որ Ալվեշն իրեն տարել է Բարսելոնայի գիշերային ակումբի VIP բաժնի զուգարան, այնուհետև՝ ստիպել սեռական հարաբերություն ունենալ:

Դատավարության ընթացքում բրազիլացին երեք անգամ փոխել է փաստաբաններին և մի քանի անգամ փոխել գործի իրադարձությունների իր վարկածը։