Մասնագետը խոսել է գլխացավի անսպասելի պատճառի մասին

Քիթ-կոկորդ-ականջաբան և պլաստիկ վիրաբույժ Անդրեյ Մակարովը Доктор Питер-ի հետ զրույցում խոսել է գլխացավի պատճառներից մեկի մասին։
Ըստ նրա՝ անհանգստություն կարող է առաջանալ շեղված քթի միջնապատի պատճառով։
Մակարովը նշել է, որ մարդկանց մեծամասնության մոտ շեղված է քթի միջնապատը։ Միաժամանակ, ըստ նրա, դա չի պահանջում բժշկի այցելել, եթե մարդն իր առողջական վիճակից գանգատներ չունի։
Դրանց թվում նա առանձնացրել է գլխացավերը, հաճախակի քթահոսությունը, խռմփոցը, ավելի ծանր մրսածությունը և այլ հիվանդություններ:
Բացի այդ, ըստ մասնագետի, շեղված միջնապատով մարդիկ ավելի վատ են քնում ու հոգնածություն են զգում արթնանալուց հետո։
Մակարովն ընդգծել է, որ եթե մարդուն անհանգստացնում են նման դրսեւորումները, նա կարող է սեպտոպլաստիկայի ենթարկվել։