ՔՊ-ական ՋՕԸ պետը ձերբակալվել է

ՔՊ-ական ՋՕԸ պետը ձերբակալվել է

MediaHub-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։