Փաշինյանը կհանդիպի Ազատի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողներին

Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է զոհվածների հարազատների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Հարգելի՛ բարեկամներ
Հայտնում եմ Ձեզ, որ ս․թ․ ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։
Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,- գրել է նա։