Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Զելենսկին տեսանյութ է հրապարակել
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում վերահսկում են 74 բնակավայրեր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նրան զեկուցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, հատված զեկույցից Զելենսկին հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Սիրսկին նաև ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը մեկից երեք կիլոմետր առաջ են շարժվել Կուրսկի շրջանում և վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի տարածքի 40 քառակուսի կիլոմետրը։ Զելենսկու խոսքով՝ օկուպացված տարածքներում «ստուգումներ և կայունացման միջոցառումներ են իրականացվում», և «մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է»։
«Չնայած բարդ, ինտենսիվ մարտերին, մեր ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում շարունակվում է, մեր պետության փոխանակման ֆոնդը համալրվում է»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Տեսանյութն՝ այստեղ