Ռուս խաղաղապահներն ու նրանց զորամասերն իրենց տեղում են, Լաչինի միջանցքում դեռ փոփոխություն չի եղել. Բերձորի քաղաքապետ

Ռուս խաղաղապահներն ու նրանց զորամասերն իրենց տեղում են, Լաչինի միջանցքում դեռ փոփոխություն չի եղել. Բերձորի քաղաքապետ

Ռուս խաղաղապահներն այս պահին դեռ Լաչինի միջանցքում են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը։ 

Նա նշեց, որ չի կարող ասել, թե ադրբեջանական ԶԼՄ-ներն ապամոնտաժաման ինչ կադրեր են հրապարակում.

«Բերձորում ռուս խաղաղապահներն երկու զորամաս ունեն, երկուսն էլ տեղում է։ Աղավնոյի հենակետն էլ տեղում է։ Ամեն դեպքում միջանցքը, որով գնացել Ստեփանակերտ եկել ենք, որևէ փոփոխության չի ենթարկվել։ Խաղաղապահներն իրենց տեղերում կանգնած են, զորամասերն էլ տեղում են»,-ասաց նա։ 

Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրենց նոր բան չեն ասել, դեռ այն տեղեկատվությունն է, որ օգոստոսի 25–ին միջանցքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը։ «Փոխանցելը չեմ պատկերացնում, թե ինչ գործընթաց պիտի լինի, այս պահին ամեն դեպքում մենք այստեղ ենք։ Մի քանի բնակիչ էլ դեռ այստեղ կա»,-հավելեց նա։ 

Անի Գևորգյան