Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ մարդ է մահացել

Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ մարդ է մահացել

Այսօր վաղ առավոտյան Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ միջին տարիքի մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Մինչև շտապ օգնության մեքենայի տեղ հասնելը տղամարդը մահացել է։

Ականատեսներից մեկը MediaHub.am-ին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտ։

«Մահացած տղամարդը 45-50 տարեկան կլիներ, վատացավ մեր աչքի առաջ»,- պատմեց քաղաքացին։

Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդու մոտ արձանագրվել է սրտամկանի ինֆարկտ։