Օրեցօր մենք ավելանում ենք, վաղը 12:00 բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի հայրենակի՛ց

Այսօր հերթական անգամ իրականացրինք մեր երթը: Այն լի էր դրական էներգիայով, բարությամբ և վճռականությամբ:

Քաղաքացին է որոշում կայացնում,

Քաղաքացին է տերը մեր երկրի

Քաղաքացին որոշել է.

Մեր ընտանիքները ապրելու են հզոր, անվտանգ, զարգացող և համերաշխ Հայաստանում:

Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ: Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:

ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է: Ժամը 12:00-ին սպասում եմ քեզ Ֆրանսիայի հրապարակում:

Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նորից ավելի մեծ վճռականությամբ շարունակում ենք մեր պաքարը: