ԱՄՆ-ը դադարեցնում է ամբողջ աշխարհում ականազերծման ծրագրերի ֆինանսավորումը

Սպիտակ տունը հրամայել է սառեցնել ԱՄՆ միջազգային ականազերծման ծրագրերի ֆինանսավորումը` որպես օտարերկրյա օգնության վերանայման մաս, շաբաթ օրը գրել է New York Times-ը:
Նրա խոսքով, Պետքարտուղարության Զենքի նվազեցման և ականազերծման գրասենյակի ղեկավար Քարեն Չենդլերը մարդասիրական կազմակերպություններին ասել է, որ աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։
«Հետագա հրահանգները կտրամադրվեն երկուշաբթի օրը»,- ասվում է նրա նամակում, որը ստացել է հրատարակությունը։
Միացյալ Նահանգները ավանդաբար եղել է չպայթած զինամթերքի ոչնչացման ծրագրերի ամենամեծ դոնորը: 1993 թվականից ի վեր նրանք 5,1 միլիարդ դոլարի համապատասխան օգնություն են տրամադրել 125 երկրների:
Պետքարտուղարության վերջին զեկույցում ասվում է, որ ականազերծման ծրագրերն օգնում են վերականգնել գյուղատնտեսական հողերը և խթանել պարենային անվտանգությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական հակամարտությանը, որի ընթացքում մնացել են չպայթած ականներ, զինամթերք և պայթուցիկ սարքեր։
«Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի ականազերծումն ուղղակիորեն կապված է համաշխարհային պարենային անվտանգության հետ և կարևոր քայլ է երկրի վերականգնման համար»,- ասվում է զեկույցում։