Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել մաhացած 25 օրական երեխա

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել մաhացած 25 օրական երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։