Եվրոպական խորհրդի նախագահը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ողբերգական հետևանքների հանգեցրած պայթյունի կապակցությամբ։

«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացածների համար»,- Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը։

Նա ցավակցել է հարազատներին կորցրած ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին: