Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․ հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։