Անձրև ու ձյուն կտեղան․ ինչ եղանակ կլինի առաջիկայում

Անձրև ու ձյուն կտեղան․ ինչ եղանակ կլինի առաջիկայում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22 -27.03.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։