2 մլն զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, մինչև տարեվերջ թիվը կավելանա․ Քերոբյան
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կարգավորումն է։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանը նշեց, որ զբոսաշրջությունը ՀՀ-ում բավականին արագ է զարգանում։
«Այս տասը ամիսներին Հայաստան է այցելել 2 մլնից ավելի զբոսաշրջիկ։ Ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ 2․4 մլն զբոսաշրջիկ կունենանք, ինչը մոտավորապես 25 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին, որը մեր լավագույն զբոսաշրջային տարին էր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում