Ռուսաստանն իրավունք չունի հրաժարվել աշխարհի ճակատագրի համար իր պատասխանատվությունից․ Նարիշկին

Ռուսաստանն իրավունք չունի հրաժարվել աշխարհի ճակատագրի համար իր պատասխանատվությունից․ Նարիշկին

Ռուսաստանը չի կարող երկրորդական դերակատարում ունենալ միջազգային խնդիրների լուծման գործում և իրավունք չունի հրաժարվել աշխարհի ճակատագրի համար իր պատասխանատվությունից, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինը զուգահեռներ է տարել համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս Մեծի նախանշած՝ Ռուսաստանի զարգացման ուղղության հետ ու նշել, որ նրա հռչակած շատ սկզբունքներ արդիական են նաև այսօր։

«Պետրոս Առաջինի հռչակած շատ սկզբունքներ իրենց նշանակությունը պահպանում են նաև այսօր։ Մեր երկիրը, նախկինի պես, իրավունք չունի հրաժարվել աշխարհի ճակատագրի նկատմամբ իր պատասխանատվությունից, չի կարող համաձայնել միջազգային հարցերում երկրորդական դերակատարում ունենալու հետ և չի կարող զիջել դիրքերը ազգային շահերի համար պայքարում»,- Նարիշկինի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։