Աշխարհի առաջնությունում ֆավորիտը Բրազիլիան է

Աշխարհի առաջնությունում ֆավորիտը Բրազիլիան է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Քաթարում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ ԱԱ-ին մասնակցում է 32 երկիր։

ԱԱ-2022-ի ֆավորիտ առաջին հնգյակն ըստ վարկանիշի այս տեսքն ունի․
1․ Բրազիլիա
2․Ֆրանսիա
3․Արգենտինա
4․ Իսպանիա
5․ Գերմանիա

Հատկանշական է, որ ԱԱ-ն առաջին անգամ անցկացվում է աշնանը և ձմռանը։

Հայաստանի հավաքականը չի մասնակցում ԱԱ-ին, քանի որ 2021 թվականին որակավորման փուլում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Ընդհանուր խմբային փուլի ընթացքում Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթել Լիխտենշտայնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։ Մակեդոնիայի, Գերմանիայի հավաքականներին հաղթել չհաջողվեց, ինչպես նաև Ռումինիայի հետ երկրորդ հանդիպմանը մեր հավաքականը զիջեց հակառակորդին, իսկ Իսլանդիայի հետ երկրորդ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի։

Լիաննա Թորոսյան