Ինչպե՞ս է ազդում քաղցրեղենն իմունային համակարգի վրա․ բժիշկը զգուշացրել է

Ինչպե՞ս է ազդում քաղցրեղենն իմունային համակարգի վրա․ բժիշկը զգուշացրել է

Քաղցրեղեն ուտելը թուլացնում է իմունային համակարգը։ Ասել է ՄԵԴՍԻ թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տատյանա Շապովալենկոն։

Շապովալենկոն խորհուրդ է տվել ամանորյա տոներից հետո պահպանել առողջ սնվելու կանոնները։ «Սա կարևոր է ոչ միայն կազմվածքի համար, այն նաև կարևոր է առողջ իմունային համակարգի և մրսածության կանխարգելման համար»,- բացատրել է նա:

Բժիշկը նաեւ ընդգծել է, որ մեծ քանակությամբ քաղցրավենիքի օգտագործումը բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա։ «Եթե օգտագործում եք մեծ քանակությամբ հրուշակեղեն, ապա խանգարում եք աղիների և իմունային համակարգի աշխատանքին»,- ընդգծել է բժիշկը: