23 մլն դրամանոց ձեռքի ժամացույց․ 337 մլն 786 հազար դրամ եկամուտ․ 45 մլն դրամի օգնություն․ ի՞նչ է հայտարարագրել Խաչատուր Սուքիասյանը

23 մլն դրամանոց ձեռքի ժամացույց․ 337 մլն 786 հազար դրամ եկամուտ․ 45 մլն դրամի օգնություն․ ի՞նչ է հայտարարագրել Խաչատուր Սուքիասյանը

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2021 թվականին գնել է 23 մլն դրամանոց ձեռքի ժամացույց, իսկ տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 337 մլն 786 հազար դրամ։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է պատգամավորի ներկայացրած հայտարարագրից։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 11 մլն 532 հազար դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ հասնելով 7 մլն 174 հազարի։ Կանխիկ ունեցել է 4 մլն 765 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 4 մլն 758 հազար, եվրոյով գումարը 12 ամսում չի փոփոխվել՝ 185 հազար եվրո, իսկ դոլարով՝ 2 մլն 95 հազարն ավելացել է՝ դառնալով 2 մլն 125 հազար։ Հաշվետու տարվա եկամուտների բաժնում վերջինս ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը` 3 մլն 309 հազար դրամ, ինչպես նաև` «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից՝ 5 մլն 956 հազար դրամ։ Վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից ստացել է 810 հազար դրամ «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 մլն 113 հազար դրամ «Դո դո սերվիս» ՍՊԸ-ից, իսկ 30 մլն 240 հազար դրամ էլ «Արարատ Սինդիկատ» ՍՊԸ-ից։ Որպես շահաբաժին` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացել է 60 մլն 356 հազար և 199 մլն 500 դրամ և 1924 դոլար, որը վարկ է։

Ընդհանուր՝ 337 մլն 786 հազար դրամ և 1924 դոլար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 96 հազար 586 դոլար։ Ծախսերի հայտարարագրի բաժնում նշված է, որ հանգստի համար վերջինս ծախսել է 10 մլն դրամ և 20 հազար դոլար։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 40 մլն դրամ։ Նվիրատվություն կամ օգնություն է տվել է 45 մլն դրամ արժողությամբ գույք։ 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 24 մլն 595 հազար և 23 մլն դրամ։