Սպասվում են տեղումներ, նաև մառախուղ․ ինչ եղանակ կլինի

Սպասվում են տեղումներ, նաև մառախուղ․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.12.2024թ.)

 

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 11-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      21.4°C (1998թ.)    
Օդի նվազագույն ջերմաստիճա           -11.4°C (1994թ.)   
Օդի միջին օրական ջերմաստիճան      1.3°C