Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն մարտի 25-ին՝ ռիթմիկ պարերի որակավորման փուլում։ Հաջողության դեպքում նրանք մարտի 26-ին հանդես կգան ազատ ծրագրում։

Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։

Հայ պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցն էլ նախապատրաստվում է ապրիլի 13-ից 17-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։