Մահացել է ԵՊՀՏ քոլեջի ուսանող Շուշան Ուլիխանյանը

Մահացել է ԵՊՀՏ քոլեջի ուսանող Շուշան Ուլիխանյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Շուշան Ուլիխանյանը: Այս մասին հայտնում են Երևանի Պետական Հումանիտար Տեխնիկական Քոլեջի սոցհարթակում։ 

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊՀՏ քոլեջի ուսանող Շուշան Ուլիխանյանը:

Քոլեջի անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում մեր շատ սիրելի Շուշան Ուլիխանյանի ընտանիքին և հարազատներին»:

Շուշանին դասավանդած դասախոսները նշում են, որ նա փայլուն ուսանողուհի էր։ Մենք ևս ցավով ու ափսոսանքով միանում ենք ցավակցական խոսքերին՝ համբերություն մաղթելով Շուշանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։