Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով չի ստանձնել իր լիազորությունները․ «Մայր Հայաստան»

Իմ անունից վարչական դատարան դիմում եմ ներկայացրել, որում պնդում եմ, որ Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով չի ստանձնել իր լիազորությունները։  Այս մասին իր ելույթում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Մինչև Տիգրան Ավինյանը երեք  քաղաքապետերը ապահովել են քվորում երդմնակալության նիստին։ Իսկ Ավինյանը պնդում է, որ օրակարգային նիստ է, և քվորում չի պահանջում։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ում Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանը և իր տեղակալը հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում